Ս/թ նոյեմբերի 12-ին Երևանի դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի 2-րդ փուլին մասնակցեցին Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի դպրոցները:Առաջին տեղը գրավեց թիվ 11 հիմնական դպրոցը:
Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մ. Մելքոնյանի անվան համար 11 դպրոցի 5/5 դասարանը՝ դասղեկ Ս. Նիկողոսյանի ուղեկցությամբ, այցելեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Աշակերտները ծանոթացան Կոմիտասի կյանքի պատմությանը: Աշակերտները նաև հնարավորություն ունեցան տեսնելու Կոմիտասի անվան պանթեոնը, որը զբոսայգի-գերեզմանատուն է Երևանում և որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ և անվանի հասարակական-քաղաքական գործիչներ։Աշակերտուհիներից մեկը՝ Մարի Փանոսյանը, կատարեց Կոմիտասի «Սար-սար»ստեղծագործությունը:Հայ կրթօջախը խրախուսում է կրթվել ու զբաղվել ինքնակրթությամբ, ճանաչել մեր մեծերին ու շարունակել նրանց գործը, ապրել ու պայքարել հայրենիքի համար:
2019֊2020 ուստարվա շղթայական անակնկալները Մ. Մելքոնյանի անվան հ. 11 դպրոցում շարունակվում են։ Այլևս մեզ համար երազանք չէ բարեկարգ մարզադաշտ ունենալը։ Արդեն իրականություն է ֆիզկուլտուրայի դասաժամերի նպատակային անցկացումը մեր նոր մարզադաշտում։Տնօրեն Գ. Միրզոյանի ջանքերով ստեղծված մարզադաշտը նոր լիցք է հաղորդել մոնթեականներին և պարտավորեցրել առողջ մարմնում կերտել առողջ հոգի։