Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոցը hիմնադրվել է 1983թ.-ին:

2006թ-ի նոյեմբերի 25-ին դպրոցը անվանակոչվել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով: Դպրոցում անվանակոչությունը նշվել է մեծ շուքով: Նոյեմբերի 25-ին դպրոցում կազմակերպվեց համադպրոցական միջոցառում, որին մասնակցում էին Մոնթեի զինակից ընկերները, ազգականները և պաշտոնյա այրեր: Դպրոցում ավանդություն է դարձել նոյեմբեր ամիսը համարել Մոնթեին նվիրված ամիս: Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում հայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա: Անց են կացվում դաստիարակչական մեծ նշանակություն ունեցող միջոցառումներ, կատարվում են Մոնթեին և նրա զինակից ընկերներին նվիրված տեսաֆիլմերի դիտում, և որպես ուխտագնացություն կազմակերպվում է մոմավառություն, երթ դեպի «Եռաբլուր»:

Դպրոցում պարբերաբար կազմակերպվում են «Մեր մեծերը» խորագրով բազմաթիվ միջոցառումներ:

Հայրենասեր մարդկանց անուններով են անվանակոչված հետևյալ դասարանները`
  • 21 – Աշոտ Նավասարդյանի անվան – 2010թ
  • 22 – Վազգեն Սարգսյանի անվան – 2010թ
  • 27 – Անդրանիկ Մարգարյանի անվան- 2010թ
  • 28 – Վահան Զատիկյանի անվան – 2010թ
  • 41 – Ալեք Մանուկյանի անվան- 2008թ
  • 51 - Հրաչյա Մովսիսյանի անվան- 2008թ (Արցախյան պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտ)
  • 52 – Գոռ Ավետիսյանի անվան- 2008թ, (Արցախյան պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտ)
  • 61 – Քըրք Քըրքորյանի անվան- 2008թ
  • 71 – Շարլ Ազնավուրի անվան:

Մայիսի 22-ին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում բացվել է 2014թ. հունվարի 20-ի դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին և նրա անվան դասարանը։

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի առաքելությունն է` հայրենասեր և հայեցի դաստիարակված, բարեկիրթ քաղաքացի ձևավորելը:

Դպրոցի և´ սաները, և´ շրջանավարտները ամենուրեք աչքի են ընկնում իրենց բարեկրթությամբ և հայեցի դաստիարակությամբ` պահպանելով մայրենիի անաղարտությունը:

Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցն ունի իր ուրույն և օրինակելի ձեռագիրը:

Դպրոցը հայրենասեր զինվորներ է ուղարկել հայոց բանակ, որտեղից ստացել է հրամանատարների շնորհակալական պատվոգրերը: Բուհերում սովորող շրջանավարտները ևս առաձնանում են իրենց գիտելիքներով և դաստիարակությամբ: Մոնթեականները ամենուրեք տարբերվում են:

Ավագ դպրոցներում սովորող մոնթեականները տարբերվում են իրենց կարգապահությամբ և գիտելիքներով:

Տարեցտարի ավելանում է շնորհալիների քանակը, որոնք բարձր են պահում հ.11 դպրոցի պատիվը:

Դպրոցում սերտ համագործակցում են ծնողական խորհուրդն ու մանկավարժական կոլեկտիվը: Հաշվի են առնվում ծնողների առաջարկություններն ու կարծիքները: Դպրոցում ակտիվ գործունեություն է ծավալում նաև աշակերտական խորհուրդը: Ակտիվ մասնակցություն են ունենում բոլոր միջոցառումներին:Նրանց առաջադրած բոլոր հարցերն ու առաջարկությունները քննարկվում են մանկավարժական խորհրդի նիստում: Աշակերտական խորհրդի առաջարկությամբ դպրոցն ունի իր «Նարեկ» ամսաթերթը: Այն հաճույքով ու մեծ հետաքրքրությամբ են կարդում աշակերտները: Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցը հավատարիմ է իր սուրբ առաքելությանը և այն կշարունակի մեծ պատասխանատվությամբ:

Ունենք էլեկտրոնային գրատախտակներ, ինչպես նաև համակարգչային դասասենյաներկ: Դպրոցը հիմնական հանրակրթական է: Նախկինում գտնվել է Շենգավիթ համայնքում, հետո համարը տեղափոխվել է Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամաս` նորակառույց դպրոցին : Ուսուցանվող օտար լեզուներն են` անգլերեն, ֆրանսերեն և ռուսաց լեզու: Դպրոցը իրականացնում է ներառական կրթություն:Աշխատանքային ռեժիմը` միահերթ:Առկա են երկարօրյայի խմբեր, ֆրանսերենի, անգլերենի և ռուսերենի խմբակներ: